Նոր ամառանոց, բանկային հաշիվներ. որքա՞ն ունեցվածք է հայտարարագրել Հրաչյա Հակոբյանը

MediaHub.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքն ուսումնասիրելիս պարզել է, որ մայիսի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։
Ըստ ներկայացված տվյալների՝ Հրաչյա Հակոբյանի հետ ապրում են նրա երկու անչափահաս զավակները՝ Վաչե և Նոեմի Հակոբյանները, համատեղ բնակվող չափահաս անձ Կիմա Մկրտչյանը չի աշխատում. աշխատանքի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է։
ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը 2021 թվականի ապրիլի 28-ին այգեգործական զանգվածում գնել է հողամասի վրա կառուցված ամառանոցային շինություն՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում, որն արժե 6 մլն 264 հազար դրամ։
Տվյալ տարվա սկզբում պատգամավորի առկա կանխիկ դրամական միջոցը կազմել է 890 հազար դրամ, տարվա ավարտին՝ 345 հազար դրամ։ Ըստ ներկայացված բանկային հաշիվների մնացորդների՝ 2021 թվականի սկզբին եղել է 2 մլն 911 հազար դրամ, ինչպես նաև 2000 եվրո։ Տարվա ավարտին բանկային մնացորդը եղել է 7 մլն 331․59 դրամ և շուրջ 2 հազար եվրո։
Ըստ հաշվետու տարվա եկամուտների՝ Հակոբյանի աշխատավարձը ԱԺ-ից կազմել է 7 մլն 299 հազար 280 դրամ, վարկային գծով փոխառությունը՝ 14 մլն դրամ, որի մայր գումարի մնացորդի չափն է 13 մլն 544 հազար 438 դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարն ընդհանուր կազմել է 3 մլն 515 հազար 300 դրամ և 19 հազար 725 ԱՄՆ դոլար։
Ընդհանուր առմամբ՝ Հակոբյանն ունի 5 անշարժ և մեկ շարժական գույք, որոնք ձեռք են բերվել ավելի վաղ։
Լիաննա Թորոսյան