Դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 7 դրամով. Եվրոն էժանացել է 6 դրամով

Դոլարի փոխարժեքը նվազել է ավելի քան 7 դրամով. Եվրոն էժանացել է 6 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 507.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 7.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 558.53 դրամ (նվազել է 6.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 662.15 դրամ (նվազել է 9.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.61 դրամ (նվազել է 0.05 դրամով):