Հակառակորդը և «ներքին թշնամին» խժռում են բանակը

Հակառակորդը և «ներքին թշնամին» խժռում են բանակը

Երեկ ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն, փոխանցում է ռազմական գերատեսչությունը։

Ըստ հաղորդման՝ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Մահացու կրակոցը Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին է եղել՝ երեկ, ժամը 14։35-ի սահմաններում։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զոհված զինծառայողը Գերասիմ Ավետիքի Առաքելյանն է:

Այս երկու տեղեկատվությունը երեկ տարածվել է ՊՆ-ի կողմից: Երկուսն էլ, տարբեր լինելով, իրենց բնույթով խոսում են մեր զինված ուժերի անօգնական, խեղճ վիճակի մասին:
44-օրյա պատերազմից հետո մեր զինված ուժերը դեռ խելքի չեն եկել, ՊՆ ղեկավարությունը զբաղված է ամեն ինչով՝ բացի ֆորտիֆիկացիոն աշխատանքները բարեխիղճ կատարելուց: Այս զոհերը նաև դա հետևանք են:

Իսկ մյուս դեպքը Հայաստանի բանակում ստեղծված «բարդակի», անսրդյունավետ կառավարման հետևանք է: Սուրեն Պապիկյանը զբաղված է ամեն ինչով. նա Ալավերդիում համայնքապետ է փոխում, ՔՊ վարչության ակտիվ անդամ է ու հաճախ այդ «առաքելությամբ» մարզեր է մեկնում ու, թերևս, միայն ազատ ժամերին է զբաղվում բանակով ու ՊՆ-ով:
Ավելի խայտառակ կառավարում բանակում դժվար է պատկերացնել ու դրա հետևանքներն իրենց կաշվի վրա զգում են մեր որդիները:

Վահրամ Բագրատյան