Ի՞նչ է հուշում Հակոբ Ասլանյանի լավ տրամադրությունը

Ի՞նչ է հուշում Հակոբ Ասլանյանի լավ տրամադրությունը

ԱԺ ՔՊ խմբակցությունից երեկ հեռացված Հակոբ Ասլանյանը շարունակում է հրաժարվել մեկնաբանություն տալուց:

MediaHub-ի հետ զրույցում նա նշեց՝ չի պատրաստվում որևէ հարցի պատասխանել՝ ո՛չ կատարվածի, ո՛չ անելիքների մասով: «Ոչ մի մեկնաբանություն»,- շեշտեց նա:

Սակայն նկատենք, որ Ասլանյանի տրամադրությունը բավականին բարձր էր: Սպասենք զարգացումների:

Հիշեցնենք, նախօրեին Հակոբ Ասլանյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակով մեկ ամսով կասեցնում է համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ, առաջարկեց խմբակցության ղեկավարին խումբ ձևավորել ու քննել կատարվածը, և եթե ապացուցեն, որ այն, ինչ, ըստ էության, մեղսագրվում է Աղազարյանին ճիշտ է, ապա ինքը կվերականգնի համագործակցությունը ՔՊ-ի հետ: Սակայն խմբակցությունում բավականին կոշտ դիրքավորմամբ այս առաջարկները մերժեցին, մի բան էլ Ասլանյանին խմբակցությունից հեռացրեցին:

Ըստ մամուլի՝ ավելին, հեռացված պատգամավորին նաև նվաստացրել են, չեն թողել նույնիսկ խոսել: 

Թե ինչ կորոշի Ասլանյանը՝ մնալ ԱԺ-ում անկախ պատգամավորի կարգավիճակով, թե՞ վայր դնել պատգամավորական մանդատը պարզ կլինի առաջիկայում: 

Հակված ենք ենթադրել, որ Հովիկ Աղազարյանը, որն ԱԺ-ում իր գործունեությունը շարունակելու է անկախ պատգամավորի կարգավիճակով, նրան չի թողնի վայր դնել մանդատը (եթե, իհարկե, իր դեմ սկիզբ առած գործընթացները հենց իրեն այդ մանդատից չզրկեն) և Հակոբ Ասլանյանը վերջնական որոշումը կհրապարակի արդեն հաջորդ տարի՝ գարնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ: