Այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար․ Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի վերջին ճեպազրույցն անց է կացվում Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար չափազանց ողբերգալի և նվաստացուցիչ պայամններում։

Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Պետք է նշել, որ սա մեր բազմադարյա պատմության ամենաամոթակի էջերից մեկն է, որտեղ ՀՀ իշխանությունների անգործունեության և կրավորական կեցվածքով Արցախը ոչ միայն հանձնվեց, այլ ամբողջովին հայաթափվեց, և 150 հազար հայ այսօր գտնվում են Հայաստանում, տարբեր տեղեր, անտուն են և ցեղասպանության ենթարկվեցին։ Եւ կարծում եմ՝ այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար, երբ ՀՀ իշխանությունները չունեն և հրաժարվում են որևէ ծրագիր և ռազմավարություն մշակել Արցախի ապագայի համար՝ փաստորեն հրաժարվելով դրանից»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում