Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ ավտորիտարիզմի զնդան. Աշոտյան

Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ ավտորիտարիզմի զնդան. Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

 

Հարց 1 - «Ի՞նչ կասեք Էդգար Ղազարյանին առաջադրված նոր մեղադրանքի առիթով»:

 

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Նախ, իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Էդգարին։ Նիկոլական ռեժիմը ոչ միայն չի դադարելու քաղաքական հետապնդումների ենթարկել ընդդիմախոսներին, այլև սաստկացնելու է ճնշումները բոլոր ուղղություններով։

Էդգարին առաջադրված մեղադրանքը դրա հերթական դրսևորումն է, ես վստահ եմ՝ ոչ վերջին։

Դեռևս քրեակատարողական հիմնարկից փոխանցել եմ կարծիքս, որ քաղաքական հետապնդումների դեմ պայքարը պիտի ոչ թե տարերային և անձնավորված լինի, այլ համակարգված և մշտական։

Հայաստանում դատական համակարգը կոռումպացված է, քաղաքականացված է և կախյալ։ Սա ոչ միայն ՀՀ քաղաքացիների կարծիքն է, այլ նաև բազմաթիվ միջազգային զեկույցներում արձանագրված իրողություն։ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ ավտորիտարիզմի զնդան»։