Ջենիֆեր Լոպեսը արձագանքում է Բեն Աֆլեքի հետ հարաբերություններում վեճերի մասին լուրերին

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, գործարար Ջենիֆեր Լոպեսը հրապարակավ խոսել է ամուսնու հետ հարաբերությունների մասին։ Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցերում։
Օրեր շարունակ լուրեր տարածվելուց հետո, որ զույգը կռվի և բաժանման եզրին է, Ջենիֆեր Լոպեսը խախտեց լռությունը, հրապարակեց Grammy-ի ետնաբեմում տեսանյութ և մակագրեց այն. «Լավագույն ժամանակը իմ սիրո հետ, ամուսնուս հետ»:
Պատմությունը սկսվել է նրանից, որ Գրեմմիի արարողությունից հետո օպերատորներից մեկը նկարահանել է զույգի վիճաբանությունը։ Երկրպագուները ենթադրել են, որ հոլիվուդյան աստղերը բաժանման եզրին են: