Շինություն, թունել, որոնք օգտագործել են Լիպեցկի գաղութից փախած բանտարկյալները․ ևս 2-ը ձերբակալվել են (լուսանկարներ)

Շինություն, թունել, որոնք օգտագործել են Լիպեցկի գաղութից փախած բանտարկյալները․ ևս 2-ը ձերբակալվել են (լուսանկարներ)

«РЕН ТВ»-ն հրապարակել է լքված շինության, փոսի և թունելի կադրեր, որոնք պատրաստել և օգտագործել են Լիպեցկի թիվ 2 քրեակատարողական գաղութից փախած բանտարկյալները։

Լիպեցկի թիվ 2 ուղղիչ գաղութից փախած բանտարկյալներից չորսը հայտնաբերվել են։ 

Սոցցանցերից ստացված տեղեկատվության համաձայն՝ փախուստի դիմած անձինք ձերբակալվել են Տամբովի մարզի Պետրովսկոյե բնակավայրում, հայտնել էր «Իզվեստիան»։

Այնուհետև հայտնի է դարձել, որ Լիպեցկի մարզում իրավապահները ձերբակալել են փախուստի դիմած ևս երկու բանտարկյալի։ Նրանք թաքնվել էին Ուլուսարկա գյուղի վերելակում, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բանտարկյալներ են փախել Լիպեցկի «Ուղղիչ գաղութ 2»-ից այս գիշեր՝ առավոտյան ստուգատեսից առաջ։

Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցներն առավոտյան ստուգատեսից անմիջապես հետո պարզել էին, որ Լիպեցկի գաղութից 6 բանտարկյալ փախել է։ Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ահազանգել են թունել հայտնաբերելուց հետո, որի օգնությամբ դատապարտյալներին հաջողվել է փախչել։

Փախուստի հանգամանքների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։