Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին

Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Արցախից բռնի տեղահանվածներին

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել մարդասիրական կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում Արցախի բնակիչներին։

«Շվեյցարիան ուժեղացնում է իր աջակցությունը Արցախի խաղաղ բնակչությանը՝ հատկացնելով մոտ 1,5 մլն ֆրանկ։ Այդ գումարը կբաշխվի տեղում գործող հիմնական մարդասիրական կազմակերպությունների միջև»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։