Որպես հայ՝ ես զգայուն եմ այս հարցերի նկատմամբ․ Քիմ Քարդաշյան (լուսանկարներ)

Ամերիկահայ հեռուաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում գրել է․
«Ուղերձ իմ հրեա ընկերներին և ընտանիքին.
Ես սիրում եմ ձեզ, աջակցում եմ։ Ես լսել եմ, թե որքան վախեցած եք այս ընթացքում, և ուզում եմ, որ դուք իմանաք, որ միայնակ չեք այս հարցում:
Սիրտս ցավում է՝ դիտելով այս երեխաների և նրանց ընտանիքների տեսահոլովակները, որոնք ահաբեկվում և սպանվում են ողջ աշխարհի աչքի առաջ:
Դաժան ահաբեկչությունը խլել է անմեղ կյանքեր, և այժմ և՛ իսրայելցի, և՛ պաղեստինցի խաղաղ բնակիչները տառապում են և վճարում դրա վերջնական գինը:
Որպես հայ՝ ես հատկապես զգայուն եմ այս հարցերի նկատմամբ, որովհետև տարիներ շարունակ խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին, և այժմ, ամիսներ շարունակ շրջափակումից հետո՝ նվազագույն լրատվամիջոցների լուսաբանմամբ և առանց արտաքին աջակցության, հայերն իրենք են Արցախում էթնիկ զտումների զոհ դարձել։ Նրանք նույնպես ներկայումս տառապում են ծայրահեղ հումանիտար ճգնաժամից, և դեռ կան գերության մեջ գտնվող կամ անհայտ կորած ռազմագերիներ:
Անկախ նրանից, թե որ կողմում եք դուք կամ որքան ցնցված եք եղել վերջին մի քանի օրերի սարսափներից, մեր սրտերում միշտ պետք է կարեկցանքի տեղ գտնվի իշխանության, քաղաքականության, կրոնի համար պայքարի խաչմերուկում հայտնված անմեղ զոհերի համար։
Այսօր այն, ինչ մենք բոլորս կարող ենք անել, պարզապես դիմենք ընկերներին, գործընկերներին, նրանց, ովքեր տառապում են, անկախ նրանից, թե որ կողմում են, ասեք, որ սիրում եք նրանց։
Նաև խնդրում եմ, որ նման դժվարին պահերին չդատեք, թե ով է բարձրաձայնում և ով չի խոսում, քանի որ բոլորին պետք է հնարավորություն տրվի հաղթահարել ճգնաժամային պահերը այնպես, ինչպես իրենք են իրենց առավել հարմարավետ զգում՝ մասնավոր, թե հրապարակային: