Մոսկվան անդրադարձել է ռուս-ամերիկյան բանակցություններին, Իրանին

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆֆը Պուտինին լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրել երեկ երեկոյան նրա հետ հանդիպման ժամանակ, և նախագահն ազդանշաններ է փոխանցել Թրամփին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինն աջակցում է Ուկրաինայի հարցով կարգավորման հետ կապված Թրամփի դիրքորոշմանը, սակայն հնչեցրել է հարցեր, որոնց պետք է պատասխանել համատեղ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի այլ հայտարարություններ՝
▪️Ե՛վ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները հասկանում են, որ Պուտինի և Թրամփի զրույցն անհրաժեշտ է;
▪️Թրամփի և Պուտինի զրույցի ճշգրիտ ժամանակը դեռ համաձայնեցված չէ;
▪️ԱՄՆ-ի զգուշավոր լավատեսությունը ուկրաինական կարգավորման վերաբերյալ արդարացված է Պուտինի հայտարարությունից հետո;
▪️Պեսկովը չի հաստատել, որ Քելլոգը հեռացվել է Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններից;
▪️Իրանական միջուկային դոսիեի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար պետք է շարունակվեն դիվանագիտական ջանքերը;
▪️Ռուսաստանն անօրինական է համարում Իրանի դեմ պատժամիջոցները, Թեհրանը երբեք չի խոսել միջուկային զենք ստանալու իր մտադրության մասին;
▪️Ռուսաստանը սպասում է օտարերկրյա ներդրողների, ներքին շուկան բաց է նրանց համար;
▪️Ռուսաստանը թույլ չի տա, որ օտարերկրյա ներդրողների թողած խորշերում որեւէ բան վտանգ ներկայացնի ռուս գործարարների համար։