Խոշոր վթար՝ Արարատում. ԶԻԼ-ը բախվել է բազալտե եզրաքարերին ու կողաշրջվել, վիրավոր կա

Խոշոր վթար՝ Արարատում. ԶԻԼ-ը բախվել է բազալտե եզրաքարերին ու կողաշրջվել, վիրավոր կա

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 10:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արթուր Ն.-ն իր վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով (կոտրվել է կարդանը), բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել:  Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության է հասել նշված վայրով անցնող՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանը, դուրս է բերել, կարելի է ասել, ավտոմեքենայի տակից, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն: 

Վիրավորին փրկարարներն ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 
 
Ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: