Արարատ Միրզոյանը դասական անգրագիտության օրինակ է ցույց տվել. Գեղամ Մանուկյան

Արցախի ԱԺ պատգամավորների հետ ընդդիմության հանդիպումը հստակ ազդակ էր, որ Արցախի հարցը մեզ համար փակ չէ։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ինքնորոշման ճանաչման հարցը մնում է հայաստանյան քաղաքական օրակարգում։

«Ամեն ինչ պետք է արվի, որ կասեցվի ենթադրվելիք ցանկացած ազգադավ փաստաթղթի ստորագրումը»,- նշեց նա։ Ըստ Գեղամ Մանուկյանի՝ Արարատ Միրզոյանը և Հայաստանի արտաքին դիվանագիտական ճակատն ուղղակի անգրագետ են։ «Արարատ Միրզոյանը դասական անգրագիտության օրինակ է ցույց տվել «Արմենպրեսի» հետ իր հարցազրույցում։ Դեկտեմբերի 8-ին ՀՀ-ն ԱՊՀ որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Նույնիսկ այդքան անգրագետ են»,- նշեց Մանուկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում