ՌԴ ԱԳ փոխնախարարն ընդունել է դեսպան Գուրգեն Արսենյանին

ՌԴ ԱԳ փոխնախարարն ընդունել է դեսպան Գուրգեն Արսենյանին

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակի շփումների նախապատրաստման հարցը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպմանը Գալուզինը և Արսենյանը քննարկել են նաև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։