Գյումրիում տուրիզմի զարգացումը՝ որպես քաղաքի բարգավաճման գրավական․ Մարտուն Գրիգորյան
«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի այսօր հանդիպել է գյումրեցիների հետ։
Խոսելով նախընտրական ծրագրերից, Մարտուն Գրիգորյանը կրկին անչափ կարևորեց Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական, միաժամանակ կոչ անելով գիտակցաբար գնալ ընտրությունների։
Հանդիպումից հետո դաշինքի անդամները Մարտուն Գրիգորյանի հետ շրջեցին Գյումրու փողոցներով, արժանանալով գյումրեցիների ջերմ ընդունելությանը։