Բրազիլիայում 33 հարկ բարձրության վրա փայտամածի փլուզումից հետո շինարարները կարողացել են փրկվել (լուսանկար, տեսանյութ)

Բրազիլիայում 33 հարկ բարձրության վրա փայտամածի փլուզումից հետո շինարարները կարողացել են փրկվել (լուսանկար, տեսանյութ)

Բրազիլիայի Սաո-Պաոլո քաղաքում փայտամածի փլուզումից հետո շինարարները կարողացել են փրկվել՝ կախված մնալով երկաթե ճոպաններից։ Այս մասին գրել է Daily Express-ը։

Տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։ Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը։

Փայտամածը տեղակայված է եղել կառուցվող երկու 33 հարկանի աշտարակի նմանվող շինությունների միջև։

Դեպքի վայր է ուղարկվել տասը հրշեջ մեքենաներ։ Ուղարկվել է նաև ոստիկանական ուղղաթիռ։ 

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ փլուզման հետևանքով ութ աշխատող է կախված մնացել է օդում:

Աշխատողներին փրկել են փլուզումից «մի քանի րոպե» հետո՝ տեղում վերամբարձ կռունկի օգնությամբ։ Տեղական լրատվամիջոցներին պատմել է ականատես Լիդիան Դիասը:

Տեսանյութն այստեղ։