Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մեր պատվիրակությունն ԱՄՆ է մեկնում խաղաղության պայմանագրին հավատարիմ մնալու տրամադրվածությամբ։

«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, և արդեն իսկ սկզբունքային պայմանավորվածություն կա այդ նիստի առնչությամբ»,- նշեց Փաշինյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանը պատրաստ է օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո։