Արտաշատի ոստիկանները մարիխուանա և մեթադոնի լուծույթ են հայտնաբերել

Արտաշատի ոստիկանները մարիխուանա և մեթադոնի լուծույթ են հայտնաբերել

Սեպտեմբերի 8-ին Արտաշատի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տարել 46-ամյա մի տղամարդու։ Արտաշատի բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ, «Մեթադոն» գրառմամբ սրվակով լուծույթ և այլն։ Տղամարդու հայտնածով՝ դեղնականաչավուն զանգվածները կանեփից պատրաստված թմրամիջոց են, իսկ լուծույթը ձեռք է բերել համացանցի միջոցով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։