Քրեակատարողական հիմնարկ բերված նվագարկիչում հայտնավերվել են բջջային հեռախոս ու բաժանորդային քարտեր (լուսանկար)

Քրեակատարողական հիմնարկ բերված նվագարկիչում հայտնավերվել են բջջային հեռախոս ու բաժանորդային քարտեր (լուսանկար)

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օգոստոսի 26-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Վ․Խ․-ի կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը։

Արդյունքում՝ հանձնուքում առկա նվագարկիչի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի դետալներ, իսկ Վ․Խ․-ի անձնական զննությամբ վերջինիս բերանում թաքցրած 10 բաժանորդային քարտ են հայտնաբերել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

Քրեակատարողական ծառայություն