Բախվել են Mercedes G-ն ու Chevrolet Volt-ը․ «Յաշիկը» հայտնվել է տան տարածքում, վիրավոր կա

Բախվել են Mercedes G-ն ու Chevrolet Volt-ը․ «Յաշիկը» հայտնվել է տան տարածքում, վիրավոր կա

Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժամը 20։40-ի սահմաններում Խարբերդ առաջին փողոցում բախվել են Նոր Խարբերդի բնակիչներ 27-ամյա Արմեն Պողոսյանի վարած Mercedes G մակնիշի և 71-ամյա Արայիկ Պողոսյանի վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է «Շամշյանը»։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «յաշիկ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպն ու հայտնվել տան տարածքում։

Տարածքը պարեկները սահմանազատել են և տեղում իրականացրել են հերթապահություն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Chevrolet Volt-ի հետևի երկու անվահեծանները կոտրվել են։