Երբ սկզբունքը դառնում է «նիկոլականությունը»...

Երբ սկզբունքը դառնում է «նիկոլականությունը»...

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է, ով հետևողականորեն շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, եթե անգամ վերջինս ոչնչացրել է իր եղբոր կյանքի գործը: 

Ինչո՞ւ նյարդայնացավ Արամ Սարգսյանը 

Երեկ Եռաբլուրում Արամ Սարգսյանին նյարդայնացրել է լրագրողի դիտարկումը, որ ինքը համագործակցում է այն իշխանությունների հետ, որոնք Արցախը համարում են Ադրբեջան ու վերջ: Արամ Սարգսյանն, ըստ էության, վիրավորել է լրագրողին: 

Նիկոլի վկան 

Արամ Սարգսյանը, որ միշտ տոլերանտ վերաբերմունք է ունեցել լրագրողների նկատմամբ, անճանաչելի է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ ի հեճուկս սպասումների, շարունակեց սատարել Նիկոլ Փաշինյանի հակապետական գործունեությունը: 

Ամենաթարմ օրինակը գրանցվել է ամիսներ առաջ, երբ ՔՊ-ի իշխանությունը Երևանում վերարտադրվեց «Հանրապետություն» կուսակցության շնորհիվ, ինչի դիմաց Սարգսյանի կողմնակիցները ստացան «յուղոտ» պաշտոններ:
Եվ երբ այս ամենը դրվում է Արամ Սարգսյանի դիմաց, լրագրողները դառնում են նրա թշնամիները:

Վահրամ Բագրատյան