Վագների մարտիկները վիրավորել են իրավապահ մարմինների երկու աշխատակցի. հաղորդվում է ևս 2 սպանվածի մասին

Վագներ ՊՄԿ ավտոշարասյունը Նովոշախտինսկի անցակետով անցնելիս վիրավորվել է իրավապահ մարմինների երկու աշխատակից։ Ըստ Baza-ի՝ վիրավորներից մեկը տեղի սահմանապահ է։ Այժմ նրանք օգնություն են ստանում։
Ընդ որում, ըստ աղբյուրների, վերքերը ստացվել են ոչ թե կռվի արդյունքում, այլ «անզգուշությամբ»։
Ավելի վաղ մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնել էին Նովոշախտինսկի անցակետում սպանված երկու աշխատակցի մասին։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld