Եգիպտական դատարանը նախագահի նախկին թեկնածուին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

Եգիպտոսում դատարանը կիրակի երկու տարեց իսլամիստ առաջնորդների դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ կեղծ լուրերի տարածման եւ պետական ինստիտուտների դեմ դավադրությունների դրդելու համար, հաղորդում է AP-ը:
«Մուսուլման-եղբայրներ» խմբի գործող առաջնորդ Մահմուդ Էզաթի եւ «Ուժեղ Եգիպտոս» իսլամիստական կուսակցության ղեկավար, նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Աբդել Աբուլ Ֆեթուհի հետ միասին դատարանն ազատազրկման է դատապարտել եւս 7 մեղադրյալի: Բոլորն էլ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման միեւնույն մեղադրաքնով:
Եգիպտական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել նաեւ «Ուժեղ Եգիպտոս» իսլամիստական կուսակցության փոխղեկավարին եւ ակտիվիստներից մեկին:
Ահաբեկչության հետ կապված գործերը քննող դատարանը եւս 14 մարդու ցմահ ազատազրկման է դատապարտել: