Ադրբեջանում ԱԻՆ աշխատակիցը վերջ է տվել կյանքին

Ադրբեջանի Խաչմազի շրջանում 33-ամյա տղամարդն ինքնասպան է եղել:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, թաղամասի բնակիչ, 1990 թվականին ծնված Էլվին Թոֆիգ օղլու Մամեդովն ինքնասպանություն է գործել՝ իր տան բակում գտնվող ծառից կախվելու միջոցով։
Դին տեղափոխվել է Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի Խաչմազի տարածքային բաժին։
Հաղորդվում է, որ Է.Մամեդովը եղել է ԱԻՆ աշխատակից։
Փաստը հետաքննվում է։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld