Կրծքագեղձի քաղցկեղի վաղ նշաններ, որոնք հաճախ անտեսվում են

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ նշաններ, որոնք հաճախ անտեսվում են

Կրծքագեղձի քաղցկեղը գնալով դառնում է աշխարհում կանաց մոտ ամենատարածված քաղցկեղի տեսակներից մեկը:

Այդ պատճառով կանայք ոչ մի դեպքում չպետք է մոռանան այս խնդրի մասին և պետք է ուշադրություն դարձնեն այն ախտանշաններին, որոնք կարող են մատնանշել այդ մասին:

Հիվանդության ժամանակին հայտնաբերումն ու ախտորոշումը թույլ կտա խուսափել ծանր հետևանքներից:

healthyfoodhouse.com-ը ներկայացրել է այն ախտանշանները, որոնք մատնանշում են հիվանդության մասին:  1. Մեջքի անբացատրելի ցավ

Ցավոք սրտի, մեջքի ցավերը անխուսափելի խնդիր են հանդիսանում: Շատ կանանց այդ խնդիրը ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում: Այնուամենայնիվ այն կարող է նաև վկայել կրծքագեղձերի քաղցկեղի ձևավորման մասին: Նման դեպքում կարող է նկատվել ճնշում ողնաշարի կամ կողոսկրերի, ինչպես նաև մեջքի վերին հատվածի վրա:

2. Շարունակական հազ կամ խռպոտացում

Նախնական շրջանում քաղցկեղը ախտահարում է մարմնի մի որևէ օրգան, իսկ մետաստազները, զարգանալով այդ շրջանում, հանգեցնում են 2-րդ տեսակի քաղցկեղի, այսինքն տեղափոխվում են այլ օրգաններ:

Այսինքն խռպոտությունն ու շարունակական հազը կարող են խոսել այն մասին, որ քաղցկեղը տարածվում է թոքերում: Դա տեղի է ունեում քաղցկեղի 4-րդ տեսակով հիվանդ կանաց 60-70% -ի մոտ:

3. Նոր խալերի ձևավորում և կամ հնի արտաքին տեսքի փոփոխություն

Որքան մարդու մարմնի վրա շատ են խալերը, այնքան ավելի մեծ է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Սակայն խալերը կարող են նաև կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններ լինել: Մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր մարմնի վրա ունեն շատ խալեր, 13%-ով բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Այդ պատճառով, նոր խալերի առաջացման կամ հնի փոփոխման դեպքում հարկավոր է դիմել բժշկի:4. Հոգնածություն

Հոգնածությունը ևս հանդիսնում է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշաններից մեկը: Քաղցկեղի դեպքում հոգնածությունը հաճախակի ուղեկցվում է դեպրեսիայով, քնի խանգարումով ու ցավերով:

5. Միզապարկում կամ աղիներում փոփոխություն

Քաղցկեղի այս տեսակը կարող է հանգեցնել հորմոնալ փոփոխությունների, որի արդունքում միզարձակման ուղինները չորանում են, որը միզապարկի կարգավորման պրոցեսը դարձնում է անկառավարելի, այդ վիճակն ավելի շատ հայտնի է մեզի պահպանման խնդիր անվամբ:

Եթե ձեզ մոտ առկա են վերոթվարկյալ ախտանշանները, ապա անպայման դիմեք բժշկի: