Եվրոն ու դոլարը կրկին էժանացել են․ ռուբլու փոխարժեքն` այսօր

Եվրոն ու դոլարը կրկին էժանացել են․ ռուբլու փոխարժեքն` այսօր

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 387.44 դրամ` փետրվարի 20-ի համեմատ արժեզրկվելով 0.89 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 388.50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 393 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 388 դրամ է, վաճառքը՝ 392 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 408.25 դրամ (արժեզրկվել է 1.98 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 419 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 412-413 դրամ է, վաճառքը՝ 420 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  4.99 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.27 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.05-5.10 դրամ, վաճառքը` 5.20 դրամ։