Ռուսաստանը բողոք է հայտնել ԵՄ դեսպանին

Ռուսական կողմը խիստ բողոք է հայտնել ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին Կալինինգրադ բեռնափոխադրումների նկատմամբ պատժամիջոցների տարածման պատճառով. ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հունիսի 21-ին Մոսկվայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ ԱԳՆ», - ասվում է հաղորդագրությունում։
«Եվրամիության ներկայացուցչին խիստ բողոք են հայտնել Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության մնացած տարածքների միջև բեռնափոխադրումների միակողմանի հակառուսական սահմանափակումների տարածման կապակցությամբ: Նշվել է, որ նման գործողությունները խախտում են համապատասխան իրավական ակտերը։ Եվ Եվրամիության քաղաքական պարտավորությունները, որոնք հանգեցնում են լարվածության աճի, անթույլատրելի են», - ասվում է փաստաթղթում։