Մեր Կառավարության համար խաղաղությունն այլընտրանք չունի․ Փաշինյան

ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը կարևոր փաստաթուղթ է՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ ուշադրությունը մեծացնելու առումով։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն ամեն ինչ անելու է, որ ընդունված դրույթները՝ ԵԽ-ի գործադիր մարմնի օրակարգում պահվեն։

«Վերադառնալով հունիսի 27-ի Ադրբեջանի սադրանքին՝ պետք է ընդգծեմ, որ դրա նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ-ի ժողովրդի իրավունքների հարցերը հասցեագրելը չեզոքացնելու նպատակ ունեն։ Բայց մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։