Եվրոպան 99%-ով կորցրել է անկախությունը, ԱՄՆ-ն ուզում է միաբևեռ աշխարհ. Լավրով

Եվրոպայի երկրները 99%-ով կորցրել են անկախությունը՝ դառնալով Միացյալ Նահանգների կամակատարները։ Այս մասին RT-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Ուկրաինայում տեղի ունեցողը հետևանքն էր Արևմուտքի՝ Ռուսաստանը մարգինալիզացնելուն և նրա զարգացումը դադարեցնելուն ուղղված քայլերի։ Ամերիկացները համոզել են եվրոպացիներին, որ իրենք ավելի լավ գիտեն, թե ինչ է պետք Եվրոպայում խաղաղության և անվտանգության համար։ Եվրոպան 99%-ով կորցրել է անկախությունը», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանն արդեն սովորել է արևմտյան պատժամիջոցներին ու սկսել է վերադասավորել իր տնտեսությունը։