Գյումրեցին դանակի սպառնալիքով փող է հափշտակել. ի՞նչ է հայտնի

Գյումրեցին դանակի սպառնալիքով փող է հափշտակել. ի՞նչ է հայտնի

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մարտի 1-ի ժամը 12.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ, դանակով կյանքին և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքով, Աբովյան քաղաքի բնակիչ 49-ամյա մի կնոջից փող է հափշտակել: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Մարտի 9-ին վերոհիշյալ կինը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում՝ հայտնելով, որ առողջական խնդիրների պատճառով նախկինում ոստիկանություն չի դիմել:

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ գյումրեցի 51-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Կոտայքի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: