Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ․ ինչ է նախատեսված

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ։
Ուկրաինացի առաջնորդի ծրագրերում է հանդիպում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, իսկ այցի ընթացքում կկայանա Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրումը։
Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը Կիևի ժամանակով այս գիշեր է վայրէջք կատարել։
Ուկրաինայի նախագահի այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում նաև երկու կողմերի սենատորների հետ։
Ուկրաինան կպահանջի ԵՄ-ի «անվտանգության երաշխիքների ցանց» ԱՄՆ-ի մերժումից հետո, գրել է «Euractiv»-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաների։
Տեղեկությունների համաձայն՝ Կիեւը դիտարկում է եվրոպական երկրների վրա ճնշում գործադրելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվել է անվտանգության երաշխիքներ ներառել հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրում։
Նշվում է, որ Կիևի հիմնական նպատակը լինելու է Վաշինգտոնի աջակցությամբ երկրի տարածքում ապահովել եվրոպական ռազմական կոնտինգենտի առկայությունը։