Ալեն Սիմոնյանը լավ չի տիրապետում Արցախյան շարժման պատմությանը․ զարմանալի չէ․ Հայկ Մամիջանյան

Ես նույնիսկ չեմ էլ ուզում մեկնաբանել, թե Ալեն Սիմոնյանն ինչպես էր արտահայտվում դատարանի որոշման մասով, կապված մեր դաշնակից երկրի ղեկավարի շուրջ ստեղծվախ իրավիճակով՝ «իրավական, քաղաքական գործընթաց է, հաճույքով կնայեմ, թե ինչ են անելու պետությունները» և այլն։ Ինձ համար առնվազն անընկալելի էին Ալեն Սիմոնյանի ակնարկները, եթե չասեմ՝ ուղիղ ճնշումը Արցախի իշխանությունների նկատմամբ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասով:

Անցնելով վերջին երկու կետին, ասեմ՝ առաջինը, որ  պարոն Սիմոնյանը լավ չի տիրապետում Արցախյան շարժմանը, սա զարմանալի չէ, երկորդն էլ պետք է փաստենք, որ Ալեն Սիմոնյանի և Արարատ Միրզոյանի ասածներն ու չասածները Մոսկվայում, տրամագծորեն հակասության մեջ են։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Մեր երկիրը փորձադաշտ չի, թող իրար մեջ հասկանան, թե ինչ են խոսելու կամ էլ երկուսից մեկը թող դադարի խոսել արտաքին քաղաքականությունից, որովհետև դրանք ծայրաստիճան իրարամերժ մեսիջներ էին»,-ասաց Մամիջանյանը։

Վերջինս անդրադարձավ նաև Միրզոյան-Լավրով հանդիպմանը և նշեց, որ իր համար անընկալելի են բոլոր միջազգային ֆորմատներում իշխող կուսակցության ներկայացուցիչների հնչեցրած մեսիջները և այն լռությունը, որով երեկ կանգնած էր Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։