Քոչարյանի, Թադևոս Ավետիսյանի և Արման Ղազարյանի հետ Ներքին Գետաշենում հանդիպել ենք քաղաքացիներին․ Սաղաթելյան
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գործընկերներ Լևոն Քոչարյանի, Թադևոս Ավետիսյանի և Արման Ղազարյանի հետ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում հանդիպել ենք քաղաքացիներին, խոսել առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման և առաջիկա անելիքների մասին, պատասխանել հայրենակիցներին հուզող հարցերին:
Այս փուլում մեծապես կարևորում ենք նման հանդիպումները, որոնք առաջիկայում ունենալու են պարբերական բնույթ»: