Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը

Կայացել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկու երկրների հարաբերությունները։

Քննարկման ընթացքում Էրդողանը նաև նշել է, որ Անկարան պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։