Այս ռազմական սադրանքին Ադրբեջանը երկար ժամանակ նախապատրաստվում էր․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի և Ադրբեջանի ապօրինությունների մասին խոսելով։

«Հունիսի 27-ին էլ Ադրբեջանի ԶՈւ-ն սադրել է՝ կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ․ չորս զինծառայող է զոհվել։ Պիտի ընդգծեմ, որ այս ռազմական սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվում էր՝ Ադրբեջանի տեղեկատվական հարթակներով»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի գործելակերպը միջազգային հանրության կողմից ևս նկատելի է․ ԵԽԽՎ-ն նախորդ շաբաթ բանաձև ընդունեց, որում նշված է՝ մտահոգիչ է Ադրբեջանի՝ հայերի դեմ կիրառած հռետորաբանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։