Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի վարչություններից մեկում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի վարչություններից մեկում

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում:

MediaHub-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա այլ մանրամասներ չհայտնեց։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ ՀԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում են քննչական գործողություններ են իրականացվում։