ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած, 44-ամյա պատերազմի մասնակից տղաներին կոչ է արել դադարեցնել այն

ՄԻՊ-ը հացադուլ հայտարարած, 44-ամյա պատերազմի մասնակից տղաներին կոչ է արել դադարեցնել այն

ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ կիրակի՝ երեկոյան, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, երբ եղել է 5 հոգու բերման ենթարկելու դեպք, իր հանձնարարությամբ ՄԻՊ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, հաջորդ օրն առավոտյան գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ են պահանջել այն պայմաններում, երբ պաշտպանին որևէ բողոք չէր ներկայացվել: 

«Հետևում ենք պրոցեսին և կարծում ենք՝ բոլոր պայմանները պիտի ստեղծվեն, որպեսզի ապահովվեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը:

Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալ, և ըստ անհրաժեշտության մեր կոնտակտները փոխանակել: Որովհետև ինչպես գիտեք, Պաշտպանի հաստատությունը 24-7 ռեժիմով աշխատում է, և այս տղաներն են, որ առաջին բենեֆիցիարը պետք է լինեն այդ աշխատանքի եւ ծառայությունների»,-ասել է նա:

Պաշտպանը, օգտվելով առիթից, նաև կոչ է արել դադարեցնել հացադուլը․  «Հայրենիքի պաշտպանությանն իրենց պատվախնդիր մասնակցությամբ պայմանավորված, մենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով»: