Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել․ ո՞րն է պատճառը

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է մոտ 40 չվերթ։ Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով «Յանդեքս չվացուցակ» ծառայության տվյալներին։
Հստակեցվում է, որ «Վնուկովոյում» հետաձգվել է 11 չվերթ, իսկ հինգը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» 12 չվերթ հետաձգվել է և չորսը չեղարկվել, «Շերեմետևոյում» հետաձգվել է վեց չվերթ, իսկ մեկը՝ չեղարկվել։
Նոյեմբերի 23-ի երեկոյան Մոսկվայում սկսվել են ձյան տեղումները, որոնք, ըստ կանխատեսումների, կտևեն մինչև նոյեմբերի 24-ի առավոտյան ժամը 10-ը։