Արդյո՞ք նարինջ ուտելը կարող է նաև վնասակար լինել

Նարինջը այքարում է քաղցկեղի տարբեր տեսակների դեմ:
Նարինջը հարուստ է լիմոնոիդներով: Հաստատված է, որ այս նյութերը պայքարում են մաշկի, թոքերի, կրծքագեղձի, ստամոքսի և հաստ աղու քաղցկեղի տարբեր տեսակների դեմ:
Կանխարգելում է երիկամային հիվանդությունները
Նարնջի հյութի ամենօրյա օգտագործումն իջեցնում է երիկամային քարերի առաջացման հավանականությունը: Սակայն չարժե տարվել: Հյութի մեջ շաքարի ու թթուների բարձր պարունակությունը նպաստում է էմալի քայքայմանն ու կարիեսի առաջացմանը:
Նարնջի մեջ շատ է կալիումը և այլ էլեկտրոլիտները, որոնք պատասխանատու են սրտի նորմալ կենսագործունեության համար: Սակայն, եթե ձեր արյան մեջ կալիումի պարունակությունը ցածր է, հարկ է սահմանափակել կալիումի օգտագործումը, սրտի ռիթմի խանգարումներից խուսափելու նպատակով:
Բարելավում է սրտի աշխատանքը:
Հարկ է նշել, որ նարինջը, ինչպես շատ այլ մրգեր, ունի բարձր գլիկեմիկ ցուցանիշ, այսինքն՝ պարունակում է մեծ քանակով ածխաջրեր և շաքարավազ: Եթե ունեք մարմնի հավելյալ քաշ կամ շաքարային դիաբետ, օրը մեկ նարնջից ավել մի կերեք: Կարևորը չափավորությունն է: