Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը, կրակ է բացել Ճարտարի դաշտերի ուղղությամբ

Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքից կրակ է բացել Ճարտարի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
Հայկական կողմում տուժածներ չկան։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։