Սևաստոպոլը հրթիռակոծվել է․ կան տուժածներ

Սևաստոպոլը հրթիռակոծվել է․ կան տուժածներ

Սերգո Օրջոնիկիձեի անվան Սևաստոպոլի ծովային գործարանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով բռնկված հրդեհը վերացվել է․ ասել է քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Ամեն ինչ շատ օպերատիվ է, հրդեհը մարվել է»,-  կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ասել է Ռազվոժաևը՝ շնորհակալություն հայտնելով Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին:

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը պարզաբանել է, որ տեղում փրկարարական աշխատանքները շարունակվում են և վերսկսվել են դադարից հետո՝ նոր հարձակման սպառնալիքի պատճառով։ Նա հաստատել է տեղեկությունը, որ տեղում կրակ չի բացվել։

Նահանգապետը հավելել է, որ բոլոր տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, «հասկանալի պատճառներով» հավելյալ տեղեկություն չի լինելու։ 

Հրդեհը բռնկվել է Սևմորզավոդի հարավային տեղանքում, տուժել է 24 մարդ, չորսի վիճակը միջին ծանրության է։