Երևանը նախատեսում է սեփական եկամուտները բարձրացնել․ 38 մլրդից՝ 45 մլրդի․ Ավինյան

Երևանի բյուջեում որոշակի էական վերանայումներ են տեղի ունեցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը ներկայացրեց, որ Երևան քաղաքը նախատեսում է սեփական եկամուտները էականորեն բարձրացնել 2024 թվականին։ 

«38 մլրդ 799 մլն դրամի փոխարեն այս տարի կանխատեսում ենք, որ պետք է հավաքագրենք 45 մլրդ 259 մլն դրամ։ Էստեղ ներառված են նախկինում մեր իրականացված գույքահարկի հետ կապված վերանայումները»,- ասաց Ավինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում