Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի մասին բանակցությունները․ Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի մասին բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրել են ԶԼՄ-ները։
Ըստ նրա՝ Հայաստանը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։
Հաջորդ փուլում Հայաստանից ակնկալում է փոփոխություններ Սահմանադրության մեջ։