Կոռնիձորում մեր հայրենակիցները դիմավորում են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է․
«Կոռնիձորում Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցները ճանապարհին կանգնած դիմավորում են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին։ Նրանք ջուր և ուտելիք են բաժանում բոլոր անցնող մեքենաներին»։