17 անօդաչու թռչող սարք է խոցվել գիշերվա ընթացքում․ իրավիճակը՝ ՌԴ-ում

17 անօդաչու թռչող սարք է խոցվել գիշերվա ընթացքում․ իրավիճակը՝ ՌԴ-ում

Գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի չորս շրջանների վրա ոչնչացրել և որսացել են ուկրաինական ավիացիոն տիպի 17 անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն իր Telegram ալիքում։

«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են 17 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնցից վեցը խոցվել են Վորոնեժի շրջանի տարածքում՝ չորսը խոցվել են Բելգորոդի շրջանի տարածքում. Բրյանսկի շրջանի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սարատովի «Գագարին» միջազգային օդանավակայանն աշխատում է բնականոն հունով, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով»,- ասել է գործակալության զրուցակիցը։