Երևանում բախվել են «BMW X5»-ը, «Mazda»-ն, «Kia»-ն և «Opel»-ը, վիրավnր կա․ Shamshyan

Երևանում բախվել են «BMW X5»-ը, «Mazda»-ն, «Kia»-ն և «Opel»-ը, վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW X5» մակնիշի, «Mazda» մակնիշի, «Kia» մակնիշի ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ: