Հայտնի է, թե քանի օր կտևի Երևանում սպասվող ձյունը

Հայտնի է, թե քանի օր կտևի Երևանում սպասվող ձյունը

Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 3-5 աստիճան տաքություն, գիշերը` 3-5 աստիճան ցուրտ։ Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: