«Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը»․ գիտաժողով է եղել

«Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը»․ գիտաժողով է եղել

2023թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի դահլիճում տեղի ունեցավ «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը» թեմայով գիտա-գործնական աշխատաժողով: Հայտնել է ԳԱԱ մամուլի ծառայությունը։ 

Աշխատաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության խումբը: Սա, ըստ էության, շարունակությունն էր 1988-ին սկսված ադրբեջանահայ փախստականների ուսումնասիրությունների հնգամյա ամփոփումների:

Գիտաժողով-աշխատաժողովին մասնակցում էին փախստականների միջավայրում պարբերաբար հետազոտություններ իրականացնող գիտնականներ, ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողներ, փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ:

Աշխատաժողովին փախստականների տարբեր խնդիրները ելույթներով ներկայացրին 14 հետազոտողներ՝ 16 խորագրերով: Դրանք պայմանականորեն բաժանված էին երեք տարբեր հարցադրումների՝ Ադրբեջանում 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարասկզբին փախստականություն ծնող պատճառները, Հայաստանում հաստատված փախստականների սոցիալ մշակութային ինտեգրացիայի խնդիրները, և 2020 թ. և 2023 թ. պատերազմի հետևանքով ամբողջովին փախստական դարձած արցախահայության խնդիրներին: