Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարության ընթացքում խնդիրներ են ծագել, շինարարներին ամբողջ գումարը չի վճարվել

Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարության ընթացքում խնդիրներ են ծագել, շինարարներին ամբողջ գումարը չի վճարվել

Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարության ընթացքում խնդիրներ են ծագել, շինարարներին ամբողջ գումարը չի վճարվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ «Թվեր են հնչեցնում՝ 6-7 մլրդ գումար ենք ծախսել, որ Տաթև-Աղվանին կառուցենք։ Մենք 6-7 մլրդ պատրաստ ենք ծախսել Տաթև-Աղվանին կառուցելու վրա, բաց դեռ չենք ծախսել։ Եթե չենք վճարել, նշանակում է, որ չենք ծախսել, ինչո՞ւ չենք ծախսել, որովհետև խնդիրներ կան։ Խնդիրները կվերացնեն շինարարները, կվճարվեն»,- ասաց նա։

Ըստ Սանոսյանի՝ այսօր ճանապարհից կարողանում են օգտվել, այլ հարց է, որ ճանապարհի որոշ հատվածներում դժվարություններ կան։ Պատերազմից հետո ճանապարհն անընդհատ շահագործվել է, բայց կան խնդիրներ։ Ըստ նրա՝ խնդիրների մի մասն օբյեկտիվ են, քանի որ ամբողջ ձորակում ռելիեֆը դժվարություններ է ստեղծում։