Ալիևը չի՞ ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ հայամետ դիրքորոշման պատճառով

Ալիևը չի՞ ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին՝ հայամետ դիրքորոշման պատճառով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին նրա հայամետ դիրքորոշման պատճառով․ այս մասին գրում է APA-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաջա Լաբիբը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում այսօր կժամանի Ադրբեջան։

Հիշեցնենք, որ Հաջա Լաբիբն այս օրերին գտնվում էր Հայաստանում։ ՀՀ կատարած այցի ընթացքում Բելգիայի ԱԳ նախարարն ընդգծել էր՝ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը։